Քաղաքական 

Չինաստանն ԱՀԿ-ին կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության դեմ

Չինաստանը կոչով դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներին՝ նշելով, որ պետք է միավորվել ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՀԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Սյանչենին:

Չինացի պաշտոնյայի խոսքերով, ամերիկյան իշխանությունների գործողությունները լրջորեն խարխլել են կազմակերպության հիմքերը և աննախադեպ սպառնալիք ստեղծել բազմակողմանի առևտրային համակարգի համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի մաքսային քաղաքականությանը չինական պատասխանին, ապա Սյանչենը նշել է, որ դա անհրաժեշտություն է և պատասխան արտակարգ իրավիճակին:

 

Նույն շարքից