Հասարակություն 

Չծառայած դասալիքները հիմա են որոշել «կամուֆլյաժ» հագնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանային միջադեպերն առիթ եղան, որ ինչքան բանակում չծառայած դասալիքներ ու պաշտոնյաներ կան, որոնք չեն մասնակցել պատերազմին և փոշմանել են, որ ժամանակին «կամուֆլյաժ» չեն հագել ու լուսանկարվել, որ հիմա ԵԿՄ շարքերում լինեին, վերականգնեն իրենց կենսագրության բացը:

 

Այս օրերին շարունակ ցուցադրվում է, թե ինչպես է զինվորական համազգեստ հագած վարչապետն արծվային հայացքով զննում դիրքերն ու քայլում խրամատներով: Իսկ նախօրեին էլ սահմանագիծ է մեկնել սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը, ով ևս ժամանակին չի ծառայել բանակում»:

Նույն շարքից