Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյունի արդյունքում զոհված Վահրամ Գասպարյանը մոտ 42 տարեկան է: Այս մասին հայտնում է Ազատությունը՝ հավելելով, որ զոհը թթվածնային կայանի տեխնիկական աշխատողն է:
Ազատության հետ զրույցում ԲԿ տնօրենը հայտնել է, որ Վահրամ Գասպարյանն այսօր հերթափոխի չի եղել, իսկ այսօրվա հերթափոխի աշխատակիցը, ով ևս կայանում է եղել պայթյունի պահին, թեթև վնասվածքներ է ստացել:
ԲԿ-ի տնօրենը նաև հայտնել է, որ այն բալոնը, որը լիցքավորվելիս պայթել է, չի պատկանել բժշկական կենտրոնին: