Մայիսի 10-ին 5 ժամից ավելի Արագածոտնի մարզի Արտենի-Արագած խոշորացված համայնքի գլխավոր ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես տեղից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջել, որպեսզի իրենց հետ հանդիպմանը ներկայանան Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, որպեսզի վերջնականապես իրենց խնդիրը կարգավորվի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գուղացիներն ասել են. «Ով է տեսել չտրված ոռոգման ջրի դիմաց աստղաբաշխական գումար պահանջեն: 40-60 հազար դրամ վարձ են ուզում, մինչդեռ բազմաթիվ անգամ իրենց հայտնել ենք, որ այդ գինը էն գինը չի, որ չտրված ջրի դիմաց մենք պետք է վճարենք: Մի քանի անգամ խնդրի վերաբերյալ բարձրաձայնել ենք Արագածոտնի մարզպետին, բայց ոչ մի օգուտ: Ընտրութունների ժամանակ եկան սարեր խոստացան, ընտրություններից հետո դրանց իզն ու թոզը էլ չերևաց: Տեղի ջրօգտագործման ընկերությունը կարծես միտումնավոր վատ ու թերի աշխատի, որպեսզի մենք դուրս գանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Հիմա ուզում ենք, որպեսզի վարչապետն իմանա, որ մենք հավատացել ենք իրեն ու իր հետ քայլելով, հասել ենք մինչև Երևան, օրերով նստացույց ենք արել, հավատալով, որ նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո մեր խնդիրները կկարգավորվի: Բայց հիմա տեսնում ենք՝ ոչ էն վախտ էր մի բան, ոչ էլ՝ հիմա...»:
Ավելին՝ shamshyan.com