ՀՀ վարչապետի հրամանագրով Կարեն Բրուտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Հովհաննես Ազիզյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։