Չինաստանի ոստիկանությունը խուզարկության ժամանակ Գանժու քաղաքի նախկին քաղաքապետ Չժան Ցիի տանը հայտնաբերել է 13,5 տոննա ոսկի՝ կտորների տեսքով։ Այս մասին հայտնում է տեղական «powerapple» թերթը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 57-ամյա պաշտոնյայի տան նկուղում հայտնաբերել են մեծ քանակությամբ կանխիկ գումար։ Պարզվել է, որ տղամարդը թաքցրել է նաև մի քանի հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույք։
ԶԼՄ-ների տեղեկություններով, գումարը, ոսկին ու արվեստի գործերը դուրս են բերվել մի քանի ռազմական բեռնատարների միջոցով։
Տղամարդուն սպառնում է մահապատիժ։
https://twitter.com/h1300062810/status/1176544309665030144