Քաղաքական Միջազգային գլխավոր 

Պատասխան եք տալու. Իրանը դիմել է Մեծ Բրիտանիային

Իրանը պատրաստվում է պատասխանել Մեծ Բրիտանիային, որը Ջիբրալթարում կալանավորել է Grace 1 նավը: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բեգարին, փոխանցում է Tansim-ը:

«Նավի կալանավորումը չի մնալու առանց պատասխանի: Այն քննարկվելու է անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում»,-ասել է իրանցի պաշտոնյան:

Նշենք, որ բրիտանական նավաստիների կողմից վերոնշյալ նավը կալանավորվեց հուլիսի 4-ին: Իսպանիայի ԱԳՆ-ի տեղեկություններով, դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի խնդրանքով:

Նույն շարքից