Հայաստան Քաղաքական Բարի օր 

Պատգամավորների աշխատավարձը կբարձրանա. Նիկոլ Փաշինյան

Պետք չէ ասել, թե ինչպես է ստացվում, որ նախարարը թոշակառուից չգիտեմ քանի անգամ բարձր  աշխատավարձ է ստանում, քանի որ նախարարի աշխատանքի որակից է կախված այն, թե թոշակառուի թոշակը որքան կլինի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանն ասաց, որ այս տարի 19-20 տոկոսով պետական բյուջեի եկամուտների աճ կապահովվի, և հունվարի մեկից թոշակները կբարձրանան. «ՀՀ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է: Բարձրանալու է նաև պատգամավորների աշխատավարձը, քանի որ նոր Հարկային օրենսգրքով 150 հազար դրամից ավել ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը հունվարի 1-ից ավելանալու է»:

Նույն շարքից