Քաղաքական 

Պատերազմի վերսկսման հավանականությունը նվազագույն է. Օհանյան

Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը սահմանում վերահսկելի է: Այս մասին հունվարի 28-ին լրագրողներին ասաց Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մեր դիրքապահների պատրաստակամության, մարտական ոգու և նրանց սահմանապահ հրամանատարների սառնասիրտ ու հիմնավոր որոշումների շնորհիվ մենք կարողանում ենք և՛ պահպանել մարտական հերթապահության համապատասխան պայմանները, և՛ արժանի հակահարված տալ թշնամուն»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այս գիշեր նույնպես կրակոցներ եղել են, որոնք համեմատաբար ավելի շատ էին, բայց իրավիճակը վերահսկելի է: Պատերազմի վերսկսման հավանականությունը, Սեյրան Օհանյանի խոսքով, նվազագույն է. «Չնայած դրան՝ մենք ամեն պահ պատրաստ ենք պատերազմի»:

Նույն շարքից