Կանադացի նկարիչ Փիթեր Գիբսոնը 2001թ. ի վեր իրականացնում է բավական ուշագրավ ու յուրահատուկ մի նախագիծ, որի շնորհիվ Տորոնտո քաղաքը վերածվել է «պատկերասրահի բաց երկնքի տակ»։
Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդն ասֆալտի վրա գեղեցիկ պատկերներ է նկարում, որոնք հիացնում են անցորդներին ու բարձրացնում նրանց տրամադրությունը։
Հետաքրքրական է, որ այս ողջ ընթացքում Գիբսոնը 53 անգամ տուգանվել է փողոցներում նկարելու համար, ինչը, սակայն, խոչընդոտ չի հանդիսացել նկարչի համար իր նախագիծը շարունակելու հարցում։






