Խմբակցությունը ինչպես որոշեց, այդպես էլ անելու ենք: Լրագրողների հետ զրույցի ժամանակ խորհրդարանում այսօր՝ մայիսի 3-ին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:
Հարցին, թե ինչն է ստիպել Հանրապետականին փոխել տեսակետը, Սարոյանն ասաց, որ պետք է խմբակցությանը հարցնել, խմբակցությունը ղեկավարություն ունի, իսկ ինքն այդ խմբակցության անդամ է. «Եթե ես անհատական ընտրված լինեի, ինչ ուզեի, կանեի»:
«Պատմությունը ցույց կտա, թե ով ինչ սխալ արեց, ով ինչ արեց կամ չարեց, իմ խիղճը մաքուր ա»,-ասաց գեներալը՝ հավելելով, որ ինքը իշխանություն չի եղել, միշտ էլ ընդդիմադիր է եղել և ժողովրդի կողքին:
Պատգամավորի խոսքերով, ժողովուրդը ինչպես որոշվեց, այդպես էլ լինելու է: