Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լուգանսկն ու Դոնեցկը պետք է մնան Ուկրաինայի կազմում: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Ազգային անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրյուշեւը, նշելով, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը կախված է ԱՄՆ դիրքորոշումից:
Նրա խոսքերով, ցանկության դեպքում Միացյալ նահանգները կարող են արդյունավետ քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման համար, հակառակ պարագայում ճգնաժամը կերկարաձգվի:
Նրա համոզմամբ արեւմտյան պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխության իրականացնումն է: