Հայրիկյանը կանխազգում էր իրերի այնպիսի դասավորություն, ինչպես եղավ, մանավանդ, որ սպառնալիքներ էլ էին հնչել նրանց հասցեին, ուստի ցանկանում էր սատարել: Սակայն, վերջին պահին նա փոշմանել է եւ մեկ մեքենայով պարզապես հետեւել ավտոերթի մասնակիցներին: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդը: Ճանապարհին նա զանգ է ստանում արցախցի իր ընկերներից, որ սադրանք է նախապատրաստվում:
«Անմիջապես զանգահարեցի Բակո Սահակյանին, վստահ, որ կես ժամվա ընթացքում ետ է զանգելու: Նա ետ չզանգեց, չնայած ես իր օգնականին ասել էի, որ լուրջ սադրանքի մասին է խոսքը, որը կվտանգի եւ Հայաստանը եւ Արցախը: Ավտոերթին մասնակցում էին իմ հինգ ընկերները: Ես խոսեցի ավտոերթին մասնակցող իմ ընկերների հետ, փորձեցի ճշտել նրանց տրամադրվածությունն ու տրամադրությունները: Ասացին`եթե թույլ չտան, չենք գնա: Ավելի ուշ զանգ ստացա ու ձայն չկար, միայն մի պահ լսեցի Կարոյի ձայնը`Պարույր, մեզ ջարդում են, մեզ ջարդում են»: Դրանից հետո, Պարույր Հայրիկյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանին, Հովիկ Աբրահամյանին: Նրա զանգին պատասխանել է միայն Հովիկ Աբրահամյանը, լսել ու ասել, որ հարցն իր լիազորությունների շրջանակից դուրս է, բայց կփորձի խոսել պատկան պաշտոնյաների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում