Հասարակություն 

ՊԵԿ-ում զայրացած են՝ ինչու պետք է Ասատուր Վարդանյանը ազատվի և մոտ 10 հազար դոլարի չափ փող ստանա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից՝ հավանաբար, թոշակային տարիքի պատճառով:

Ուշագրավն այն է, որ Վարդանյանը ՊԵԿ-ից հեռացել է ոչ դատարկաձեռն: Ավելին՝ ամբողջ համակարգը վրդովված խոսում է Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից:

Մեզ հասած տեղեկություններով՝ նա վիթխարի վերջնահաշվարկ է ստացել, դրանից բացի ևս 3-4 մլն դրամ, թերևս որպես պարգևատրում:

Համակարգում զայրացած են, թե ինչու պետք է կադրերի վարչության պետը ազատվի և մոտ 10 հազար դոլարի չափ փող ստանա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից