Հասարակություն 

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանում տիրող իրավիճակն արագորեն լուծում կստանա

Մոսկվան եւ Երեւանը «սերտ եւ գործընկերային հարաբերություններ ունեն եւ համատեղ մասնակցում են ինտեգրման գործընթացներին»: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում տիրող իրավիճակն արագորեն լուծում կստանա:

«Հույս ունենք, որ Հայաստանի գործող օրենսդրությանը խիստ համապատասխան լուծումներ կգտնվեն բոլոր հարցերին: Մենք Հայաստանին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում եւ գոյություն ունեցող տարաձայնությունների կարգավորում»,- ասել է նա:

Կրելմի ներկայացուցիչը չի պատասխանել իրադրության զարգացման շուրջ կանխատեսումների մասին հարցին: «Մենք կանխատեսումներ չենք անում»,- ասել է նա:

Նույն շարքից