Հասարակություն 

Պետությունը չի կարող բոլոր առևտրական հիմնարկների հետևից ընկնել. Ռուբեն Աղուզումցյան

«Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով մարտի 15-ին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ չկա մի կառույց, որը բոլոր սպառողների հարցերով զբաղվի, արդյունավետ չի իրականացվում մեր երկրում սպառողի իրավունքների պաշտպանությունը:




Նա նշեց, որ մեր երկրում կան օրենքներ, սակայն դրանք լիարժեք չեն կատարվում, շրջանցվում են:

 

 

«Նույնիսկ սպառողների համար թեժ գիծ չկա  նախատեսված և սպառողները տարբեր խնդիրների համար տարբեր ոլորտների են դիմում»,- ասաց նա:

 

 

Հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը գտնում է, որ սպառողներ իրավունքները պետք է պաշտպանվեն հենց սպառողերի կողմից, որովհետև պետությունը չի կարող բոլոր առևտրական հիմնարկների հետևից ընկնել:

 

 

«Ճիշտ չի բաշխվում սպառողական հնարավորությունը և հաճախ փողը ծախսվում է ոչ նպատակից ելնելով, այլ անմիտ»,- ասաց նա և նշեց, որ հաճախ մարդիկ ինչ-որ բան են գնում ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ որովհետև հարևանն ունի դա: Նա ճիշտ համարեց, երբ երիտասարդները չեն համաձայնվում ցածր աշխատավարձով աշխատել:

 

 

«Վերջին տարիներին Հայաստանում սպասարկման մակարդակը բարձրացել է, որովհետև դա կապված  իրենց շահույթի հետ»,- ասաց նա:

Նույն շարքից