Խելացի մարդ է, գրագետ մարդ է, մեծ կապեր ունի սփյուռքում, մեծ կապեր ունի մեծ պետությունների հետ, պետք է «պադյերշկա» անենք նրան: Այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Արմեն Սարգսյանի մասին:
Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքի հայտարարություններին՝ կապված Սարգսյանի քաղաքացիության հետ, գեներալ պատգամավորը հայտարարեց, որ ընդդիմությունը միշտ էլ պետք է աժիոտաժ սարքի, դա է ընդդիմության գործը՝ ըստ պատգամավորի. «Մենք չպետք է նեղանանք ընդդիմությունից, եթե այդպես չանի, մեր երկրում ընդդիմություն չի լինի: Չկա ոչ մի խնդիր, ամեն ինչ օրենքի մեջ է՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասով, իսկ ընդդիմությունը կարող է խոսել»:
Խոսելով վարչապետի թեկնածուի վերաբերյալ քնննարկումների մասին՝ Սարոյանն ասաց, որ քննարկումներ դեռ չեն եղել, իսկ ինչ վերաբերում է իր անձնական կարծիքին՝ իշխող կոալիցիայի անդամն ասաց, որ ամբողջ ազգով Աստված պետք է կանչենք, որ այդ մարդը (Սերժ Սարգսյանը) գա. «Ինձ համար նա անփոխարինելի է, իմ մտածելակերպով անփոխարինելի է»:
Գեներալ պատգամավորը խոսեց նաև դեղերի դեղատոմսերով վաճառքի մասին՝ հայտարարելով, որ «պետք չէ էտ հաջողակին (Առողջապահության նախարար Լևոն Ալթունյան) կպցնել իրեն»: