Հայաստան Քաղաքական 

Պետք է շնորհակալ լինեն, որ ես չմիացա հեղափոխությանը՝ օգնելով դրա հաղթանակին. Արամ Սարգսյան

Ազատության հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոոր Արամ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե չի զղջացել արդյո՞ք, որ հենց սկզբից չի միացել հեղափոխությանը, հայտարարել է, որ ինքն էլի չէր միանալու այդ շարժմանը, եթե նորից այն լիներ:

Սարգսյանի խոսքերով, իր համար կան կարմիր գծեր, որոնք ինքը երբեք չի անցնի և հեղափոխության մասնակից լինելով իր խորհուրդներով, մոտեցումներով կխանգարեր:

ԱԺ պատգամավորը նշել է, որ իր համար մասնավորապես կարմիր գիծ է օդանավակայան փակելը, միջպետական ճանապարհներ փակելը:

Սարգսյանը վստահ է, որ իր ներկայությունը խանգարելու էր հեղափոխությունն իրականություն դարձնելուն, դրա համար իրենից պետք է շնորհակալ լինեն, որ իրենց հետ չի եղել: Այսինքն, Սարգսյանը կարծում է, որ հեղափոխությանը չմիանալով, ինքն օժանդակել է հեղափոխության հաղթանակին:

Ըստ Արամ Սարգսյանի, հեղափոխությունն իրականություն է  դարձել բացառապես ՔՊ-ի ջանքերով և Նիկոլ Փաշինյանի անձնազոհ գործունեության շնորհիվ:

Նույն շարքից