Հասարակություն գլխավոր 

Պետք չէ կողտոտ ջրի հետ դեն գցել նաև երեխային. Ֆրանցիսկոս Պապ

Երևանից Հռոմ վերադառնալու ճանապարհին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ հավանաբար պետք է մտածել Եվրամիության կազմակերպման ավելի ազատ ձևի մասին:

Պատասխանելով Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի մասին հարցին՝ Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ բաժանման մթնոլորտ կա ոչ միայն Եվրոպայում, այլ նաև հենց առաձնին երկրներում՝ որպես օրինակ խոսելով Կատալոնիայի և Շոտլանդիայի մասին:

«Այդ միության մեջ ինչ-որ բան այն չէ: Հնարավոր է պետք է մտածել ավեի ազատ ձև ունեցող միության մասին: Սակայն պետք չէ կողտոտ ջրի հետ դեն գցել նաև երեխային»,-ասել է կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Խոսելով Եվրոպայում հնարավոր պատերազմի մասին՝ Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ Եվրոպայում պատերազմ արդեն կա:

Նույն շարքից