Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, հարյուր հիսուն տարի առաջ հարեւան Ռուսաստանն յուրացրեց ուկրաինական ժողովրդի պատմությունն ու այն թաքցրեց Մոսկվայի ու Սանկտ- Պետերբուրգի իշխանական աշխատասենյակներում:
Կիեւի Միխայելովյան հրապարակում կիեւյան իշխան Վլադիմիր Մեծի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ ուկրաինացիները դարեր շարունակ նվաճել են անկախ ու ազատ ապրելու իրավունք, ինչը 150 տարի առջեւ փորձել են յուրացնել հարեւան Ռուսաստանի պատմագետներն ու քաղաքական գործիչները:
Նրա խոսքերով, Ուկրաինան պայքար ծավալելով ռուսական ագրեսիայի դեմ փորձում է վերադառնալ Եվրոպական ընտանիք ու փրկել եվրոպական արժեհամակարգը:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն, վարչապետ Յացենյուկն ու Ազգային անվտանգության քարտուղար Տուրչինովը բազմիցս փորձեր են կատարում պատմությունը նենգափոխելու ու Ռուսաստանին ամեն կերպ սեւացնելու համար: