Պորտուգալական Սեզիմբրայի լողափից ալիքը յոթ ուսանողի քշել - տարել է օվկիանոս: Նրանցից միայն մեկին է հաջողվել ափ հասնել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները կարողացել են գտնել հանգստացողներից միայն մեկի մարմինը: Եվս հինգ ուսանող՝ չորս աղջիկ և մի տղա, համարվում են անհետ կորած:
Պորտուգալական բուհերի ուսանողները, որոնք 21-ից 25 տարեկան էին, տուն էին վարձել ծովի մոտ՝ հանգստյան օրերն այնտեղ անցկացնելու համար: Երիտասարդները հանգստանալիս են եղել ծովափին, երբ հսկա ալիքը նրանց քշել է ծով:
Դեպքի մասին հայտնի է դարձել ողջ մնացած երիտասարդի շնորհիվ: Ստանալով նրա զանգը՝ արտակարգ իրավիճակների ծառայությունը սկսել է կորածների որոնումը: