Apsny.ge կայքի փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին BBC-ին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին հարցին:
Լրագրողը Սաակաշվիլին հիշեցրել է Պուտինի այն հայտարարությունը, թե նա ցանկանցում է իրեն «իր մի օրգանից կախել»:
«Այո՛, դա ճիշտ է։ Պուտինը երբեմն հետաքրքրվում է իմ մարմնի տարբեր օրգաններով… Սակայն հարցը դրանում չէ: Եկեք տեսնենք, թե ինչից է այսօր կախված Ուկրաինայի գոյությունը: Խոսքը չի գնում ՌԴ ռազմական պարտության մատնելու մասին, չնայած դրա պաշտպանության անհրաժեշտությունն ակնհայտ է»: