ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի պատասխանում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի զանգերին, քանի որ չի ցանկանում մասնակցել վերջինիս նախընտրական քարոզարշավին և ոչ խորամանկ ծրագրին՝ կապված Կերչի նեղուցում սադրանքի հետ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Պուտինի խոսքերով, Պորոշենկոն արհեստական ճգնաժամային և սադրիչ իրավիճակներ է ստեղծում և դրա պատասխանատվությունը դնում Ռուսաստանի վրա, ինչից հետո էլ ցանկանում է ցույց տալ, որ կարողանում է արդյունավետ լուծել ի հայտ եկած խնդիրները. «Ես չեմ ցանկանում լինել դրա մասնակիցը»: