Միջազգային Քաղաքական 

Պուտինը հայտնել է, թե որն է Ռուսաստանի միակ նպատակը

Չինաստանի միջազգային ռադիոյի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միակ նպատակը ռուսաստանցիների կյանքը բարելավելն է: Այս մասին հայտնում է Լենտան:

«Այդ նպատակին հնարավոր է հասնել ամենատարբեր միջոցներով և ամենատարբեր գործիքակազմով, սակայն նպատակը մեկն է, Ռուսաստանը չի կարող այլ նպատակ ունենալ, բացի ռուսաստանցիների կյանքը բարելավելը»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշել է, որ հենց վերոնշյալից ելնելով է Մոսկվան մտածում, թե ինչպես պետք է կառուցել Չինաստանի հետ հարաբերությունները:
Ավելի վաղ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր, որ հակառուսական պատժամիջոցներն աջակցող Արևմուտքը սկսում է ինքը տուժել նրանից, որ ԱՄՆ-ը սկսում է սահմանափակումներ կիրառել նաև հենց այդ երկրների նկատմամբ:

 

Նույն շարքից