Քաղաքական Միջազգային 

Պուտինը հայտնել է, թե ինչով է Ռուսաստանը տարբերվում ԱՄՆ-ից

Ռուսաստանը չի խառնվում ուրիշ պետությունների գործերին, և հենց դրանով է տարբերվում ԱՄՆ-ից և նրա մի շարք դաշնակիցներից։ Այս մասին իտալական «Corriere della Sera» թերթին հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՄՆ ընտրություններին միջամտելու Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն աբսուրդի գագաթնակետն է։ Հայտնի է, թե ինչպես այն ավարտվեց՝ ձախողմամբ»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքերով դավադրության բացակայությունը հաստատվել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որին չի հաջողվել հավաքել փաստեր, «քանի որ դրանք գոյություն չունեն»:

«Ես ուզում եմ դա հստակեցնել. մենք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել ԵՄ-ի կամ այլ պետությունների ներքին գործերին: Դա մեր հիմնական տարբերությունն է ԱՄՆ-ից և մի շարք դաշնակիցներից, որոնք, օրինակ, 2014 թ. փետրվարին աջակցել են Ուկրաինայում հեղաշրջմանը»,-նշել է Պուտինը։

Նույն շարքից