Քաղաքական 

Պուտինը Նազարբաևին շնորհակալություն է հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում միջնորդի դեր կատարելու համար:

Իր հերթին Նազարբաևն ասել է, որ ռուս-թուրքական վատ հարաբերությունները բացասական էին ազդում նաև Ղազախստանի վրա, հետևաբար Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է նաև Ղազախստանին:

Ավելի վաղ ոչ մեկ անգամ է հայտնվել այն մասին, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վերականգնման գործում լրջագույն դերակատարում է ունեցել հենց Նազարբաևը:

Նշենք նաև, որ այժմ Ղազաստանի նախագահը քայլեր է ձեռնարկում ռու-ուկրաինական հարաբերությունների կարգավորման համար և այդ նպատակով նա այսօր Պուտինին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է փոխզիջումների գնալ:

Նույն շարքից