Հայաստան 

Պուտինը Սարգսյանի ու Ալիեւի հետ կհանդիպի օգոստոսի 9-ին

Ռուսաստանի Սոչի քաղաքում օգոստոսի 9-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի   եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին  հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Ալիեւի հետ զրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարեւոր հարցերը, համաձայնեցնել համատեղ քայլերը՝ հեռանկարային փոխշահավետ նախագծերի առաջխաղացման վերաբերյալ՝ առաջին հերթին էներգետիկայի, ներդրումների եւ միջտարածաշրջանային կոոպերացիայի ոլորտներում:


Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մարդասիրական փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:


Հատուկ ուշադրություն է դարձվելու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին, ասված է հաղորդագրությունում:

Նույն շարքից