Քաղաքական Միջազգային 

Պուտինը սպառնում է սպանել ինձ. Սաակաշվիլի

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Գայդարին պաշտոնի նշանակելը, հայտարարել է, որ պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր քայքայում են Ռուսաստանի նախագահի ազդեցությունը:

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «Ես առաջինն եմ զինված դիմադրություն ցուցաբերել Պուտինին, ինչի համար նա հրապարակավ սպառնում է սպանել ինձ: Ինձ հետ միասին երբևէ չի կարող աշխատել այնպիսի մարդ, ով անգամ երկիմաստ ակնարկ կանի Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին: Ընդհակառակը, բոլոր նրանք, ովքեր խաթարում են Պուտինի ազդեցությունը, օգտակար են Ուկրաինայի համար և մոտեցնում են մեր հաղթանակը»:

Սաակաշվիլին որոշել է իրեն տեղակալ նշանակել Մարիա Գայդարին, ով նրա վարչակազմում պատասխանատու կլինի սոցիալական ոլորտի համար:

Նույն շարքից