Հայաստան 

Պուտինը ցանկացավ ցույց տալ, որ Հարավային Կովկասում տերը մնում է «արջը». Փորձագետ

Սոչիի հանդիպմամբ Մոսկվան փորձում էր աշխարհին ցույց տալ, որ Հարավային Կովկասում տերը դեռեւս մնում է «արջը»: Այս մասին օգոստոսի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա` այդ մասին են վկայում ինչպես  Կրեմլի վարած քաղաքականությունը, մասնավորապես այն փաստը, որ հանդիպմանը չի հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ոչ մի համանախագահ, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը «առանձնահատուկ մտերիմ հարաբերությունների եւ խոր նախապատմության մասին, որը հնարավորություն է տալիս անկեղծորեն կարծիքներ փոխանակել»:


Ըստ փորձագետի` Պուտինը Ուկրաինայի իրադարձություններին զուգահեռ ցանկանում է խաղաղարարի դերում հանդես գալ միջազգային հանրության աչքում եւ միաժամանակ հասկացնել, որ Ռուսաստանը կարեւոր գործընկեր է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման հարցում:


Նույն շարքից