Քաղաքական 

Պուտինը և Մեդվեդևը իրենց հաղթանակը կտոնեն Ղրիմում

Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը մայիսի 9-ին կայցելեն Ղրիմ: Այս մասին Հաղորդում է Газете.Ru-ն:

 

Երկրի Նախագահն ու վարչապետը մասնակցելու են  Ղրիմում կայանալիք շքերթին: Մինչև Ղրիմ այցելելը Նախագահը կմասնակցի Մոսկվայում «Հաղթանակի օրվա» կապակցությամբ կայանալիք շքերթին: Շքերթի ավարտից հետո երկրի առաջին դեմքերը միանգամից կժամանեն Ղրիմ: Նրանք առաջին հերթին կայցելեն Սևաստոպոլ, քանի որ այս տարի քաղաքաը նշում է գերմանական զորքերի շրջափակումից ազատագրվելու 70-ամյակը: Նախագահն ու վարչապետը այնուհետև կայցելեն Սիմֆերապոլ: Փաստը, որ երկրի գլխավոր դեմքերը հենց «Հաղթանակի օրն» են այցելելու Ղրիմ,  շատ հետաքրքրական է, նաև տրամաբանական: Պրոպագանդայի առումով այցելության համար ավելի լավ  օր քան մայիսի  9-ը չէր կարող լինել: Պուտինի համար Ղրիմ  այցելությունը կլինի առաջին անգամ՝ այն Ռուսաստանի կազմ ընդգրկվելուց  հետո: Հենց այստեղ է խորհուրդը՝ գալ Ղրիմ հենց «Հաղթանակի օրը»՝ հաղթողի դերում լինելով: Հարկ է նշել, որ Նախագահը իրեն հենց հաղթող էլ զգում է, քանի որ նա Ռուսաստանին է վերադարձրել պատմական տարածքը:

 

Այս այցելության վերաբերյալ ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այդ մասին ոչ մի տեղեկություն չունի: Իսկ վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովը ասել է, որ այս պահին վարչապետի օրակարգում միայն Մոսկվայում կայանալիք շքերթին մասնակցելն է:

 

«Կարելի է ասել, որ Ռուսաստանի առաջին դեմքերի այցելությունը Ղրիմ կորակավորվի  որպես հաղթանակ, որը Ռուսաստանը ունեցել է Արևմուտքի նկատամաբ: Իսկ Ուկրաինայում կսկսեն մտածել, իբրև Նախագահը եկել է ղրիմցիներին հանգստացնելու, քանի որ այդտեղ այժմ շատ խնդիրներ կան:»,-ասել է քաղաքագետ Վադիմ Կարասևը:

 

 Պուտինի և Մեդվեդևի այդ այցելությունը  Ուկրաինայի և Արևմուտքի կողմից  կընկալվի մեծ լարվածությամբ և ագրեսիայով: 

Նույն շարքից