Հասարակություն 

Պուտինին տրակտորավարի բռնաբարության մասին անեկդոտ են պատմել, նա առաջարկել է խոսել կթվորուհիների մասին

Ռուսաստանի արտադրողների և արդյունաբերողների միության անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գործարար Վլադիմիր Լիսինը տրակտորավարի բռնաբարության մասին անեկտոդ է պատմել՝ նշելով, որ Ռուսաստանում հաճախ որոշումները կայացվում են նման սկզբունքով. «Բոլորը գիտեն այդ անեկդոտը: Կոլխոզում ժողով է լինում, նախագահն ասում է, որ շուտով սերմնացանի է, իսկ դարբինը հարբած է, պետք է ինչ-որ բան անել: Առաջարկներ են լինում, դարբնին ծեծել, պարգևատրումից զրկել և այլն: Սակայն բոլոր առաջարկները նախագահը մերժում է, քանի որ գյուղում մեկ դարբին է լինում: Ինչ-որ մեկն այդ ժամանակ առաջարկում է բռնաբարել դարբինին, սակայն այդ առաջարկը ևս մերժվում է: Այդ ժամանակ հնչում է մյուս առաջաարկը՝ բռնաբարել տրակտորավարին: Նախագահը հարցնում է՝ ի՞նչ մեղք է գործել տրակտորավարը: Առաջարկությունն անողն ասում է՝ ոչ մի բան, ուղղակի գյուղում երկու տրակտորավար կա»;

Պուտինը շարունակում է ուրախ զրույցը՝ նշելով, որ գոնե պետք է կթվորուհու մասին պատմել:

 

Նույն շարքից