Հասարակություն 

Պուտինի խոսնակը հայտնել է, թե ինչ է անում Ռուսաստանը Լապշինի գործով

Ռուսական կողմը շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել  բլոգեր Ալեքսանդր Լապշինի շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը:

«Նա մի քանի երկրի քաղաքացիություն ունի: Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է, դրա համար մենք շարունակում ենք փորձեր անել նրա իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,-ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ Պուտինի խոսնակը հայտնել է, որ բանակցություններ չեն վարվում Լապշինին Բաքվից Ռուսաստան տեղափոխելու համար:

Նույն շարքից