Հունիսի 7-ին կայանալիք «ուղիղ գծից» առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արդեն մոտ 900 հազար հարց են ուղարկել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հարցերի եղել են զանգերի, կարճ հաղորդագրությունների, նամակների տեսքով և այլն:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա «ուղիղ գիծը» սկսվելու է հունիսի 7-ին, կեսօրին: Պուտինը պատասխանելու է քաղաքացիներին հուզող հարցերին: