ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձը սկսել է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ռուս զինվորականներին երախտիքի խոսքեր հայտնելով:
ՌԴ նախագահը իր ելույթն սկսել է 1 րոպե լռությամբ՝ հարգելով թուրքական կործանիչի հետևանքով կործանված «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի ու խոցված ռուսական ուղղաթիռի օդաչու Ալեքսանդր Պոզինչի հիշատակը:
«Խնդրում եմ հարգել մեր զինվորների հիշատակը, ովքեր տվեցին իրենց կյանքը՝ իրենց պարտքը կատարելիս: Հարգենք բոլոր ռուս քաղաքացիների հիշատակը, ովքեր զոհվեցին ահաբեկիչների պատճառով»,- հայտարարել է Պուտինը: