Քաղաքական 

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևն այսօր կայացած հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են Սոչիում կայանալիք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ղազախստանի նախագահի  մամլո ծառայության ղեկավարին:


Երկու երկրների ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ուղիղ բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը:


«Երկու երկրների ղեկավարները Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի, ինչպես նաև տարբեր ձևաչափերով Ուկրաինայի նախագահի հետ անմիջական բանակցություններ անցկացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորության վերաբերյալ կարծիքներով են փոխանակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից