Քաղաքական Միջազգային 

Պուտինն ու Օլանդը քննարկել են հունական հանրաքվեին առնչվող խնդիրները

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ինչի ընթացքում կողմերը քննարկել են հունական հանրաքվեին առնչվող հարցեր:

Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, նշելով, որ կողմերը քննարկել են հանրաքվեի արդյունքները, ինչպես նաեւ Հունաստանի Եվրագոտում մնալու հավանականության հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Հունաստանում անցկացված համընդհանուր հանրաքվեի արդյունքում երկրի բնակչության 61 տոկոսը դեմ է արտահայտվել միջազգային վարկատուների առաջադրած վերավարկավորման ծրագրին:

 

 

Նույն շարքից