Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական հակամարտությունը անհրաժեշտ է լուծել երկխոսության միջոցով:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ ուկրաինական հակամարտության լուծման համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ մինսկյան համաձայնագրերին ու շարունակել բանակցային գորժընթացը:
Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վտանգվում է կիեւյան իշխանությունների ապակառուցողական գործողությունների պատճառով, որոնք չեն ցանկանում անմիջական բանակցություններ սկսել Դոնբասի հետ:
Պուտինի կարծիքով, բոլոր շահագրգիռ կողմերը խնդրի խաղաղ կարգավորման ու մինսկյան համաձայնությունների իրագործման կողմնակիցն են, ուստի Կիեւ պետք է վերջապես գիտակցի ու արհեստական արգելքներ չստեղծի այս հարցում: