Քաղաքական 

Ջահերով երթեր են անցկացվել Հայաստանի մարզերում և Սփյուռքի գաղթօջախներում

Ապրիլ- 24-յան հիշատակի արարողություններին նախորդում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ավանդական ջահերով երթը: Այն անցկացվել է ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի եւ աշխարհի տարբեր քաղաքներում:
 
Հնչող պահանջն` ուղղված աշխարհին, նույնն է` ճանաչել եւ դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Պաստառներով, դատապարտման կոչերով ու մեծ ոճիրը ճանաչած երկրներին ուղղված շնորհակալական խոսքով երթեր են անցկացվել նաեւ Ջավախքում, Թբիլիսիում։ 
 
Ջահերով ավանդական երթ անցկացվել է նաեւ Հայաստանի մարզկենտրոններում` Արմավիրում, Կապանում։ 
 
Մանրամասները` տեսանյութերում
 

Նույն շարքից