Բրիտանական Sunday Times պարբերականը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների վարկանիշային աղյուսակը, որում ներառվել է նաև դերասան Ջորջ Քլունին:
Ինչպես նշում է elle.ru-ն, ամերիկացի դերասանը հայտնվել է այդ ցանկում Մեծ Բրիտանիայի քաղաքացի հանդիսացող, միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Ալամուդինի հետ ամուսնության շնորհիվ:
Պարբերականը մանրամասնում է, որ 1.000 հորիզոնականից բաղկացած վարկանիշային աղյուսակում զույգը զբաղեցրել է 790-րդ տեղը: Հայտնի է, որ նրանց կարողությունը գնահատվել է 121 մլն ֆունտ ստերլինգ, որից 120 մլն-ը վաստակել է Քլունին: