Հասարակություն 

Ջուրն է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը

Սուզանավը ռազմական նպատակներով օգտագործելու միտքն առաջինն արտահայտել է Լեոնարդո դա Վինչին, տեղ է գտել Ժյուլ Վեռնի 1870-ին գրված «20 000 լյո ջրի տակ» վեպում:
 
Սուզանավի գործող օրինակն առաջին անգամ 1620 թ.-ին ստեղծել է հոլանդացի ինժեներ Կոռնելիուս վան Դրեբբելը Անգլիայի թագավոր Ջեյմսի համար: Լոնդոնում կառուցվել և Թեմզայում հաջողությամբ փորձարկվել է թիակավոր սուզանավ:
 
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դիզելային շարժիչով սուզանավեր են ստեղծվել՝ մակերևույթին և էլեկտրական՝ ջրի տակ շարժվելու համար: Դիզելային շարժիչին գեներատոր են կցել, որն էլեկտրաէներգիա է արտադրել մարտկոցների վերալիցքավորման համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստորջրյա ճակատի արագ զարգացման հետևանքով՝ սուզանավերը զենք են դարձել:
 
1954-ի հունվարի 21-ին Կոնեկտիկուտ նահանգի Գրոտոնի նավաշինարանից դուրս է եկել աշխարհում առաջին ատոմային սուզանավը: Առաջին ատոմային սուզնավն անվանել են ժյուլ Վեռնի «Նաուտիլուսի» անունով:
 
Նավն ունեցել է 97 մ երկարություն և 8.2 մ լայնություն: Նավն այն ժամանակ ամերիկացիների համար ռեկորդային ժամանակ է անցկացրել ջրի տակ՝ առանց մակերես բարձրանալու և ցուցաբերել է առավելագույն արագություն ջրի տակ՝ 20 հանգույց:
 
«Նաուտիլուսն» առաջին սուզանավն է եղել, որը Արկտիկայի սառույցների տակից 1958 թ.-ի օգոստոսի 3-ին անցել է Հյուսիսային բևեռը:
 
Այսօր Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 100-ից ավել սուզանավ են օգտագործում: 

Նույն շարքից