Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում Դոնբասում իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ու երկրամասին շնորհել հատուկ կարգավիճակ:
Այս մասին ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոսմայնը, նշելով, որ բացառվում է նաեւ աշխարհազորայիններին համաներում շնորհելու տարբերակը:
Այսպիսով խոսնակը պարզ հասկացրել է, որ կիեւյան իշխանությունները մտադիր չեն կատարել մինսկյան համաձայնությամբ սահմանված պարտավորությունները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան եղել ու մնալու է միասնական երկիր, իսկ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու տարբերակը ոտնահարում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: