Հասարակություն 

Ռազմական ոստիկանությունում ժամանակակից տեխնիկայով նոր դասասենյակ է բացվել

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ:

Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի խոսքով՝ տեխնիկապես հագեցած համակարգչային նոր դասասենյակը ՌՈ սպաների համար նաեւ ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները: Նա նշել է, որ  առաջիկայում ՌՈ տարածքային ստորաբաժանումներում եւս բացվելու են նմանօրինակ համակարգչային դասասենյակներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանն էլ շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ առկա համագործակցության արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու:

Նույն շարքից