Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայում տիրող քաոսը, որի բնորոշ օրինակներից մեկը Մուկաչեւո քաղաքում ծավալվող իրադարձություններն են, կառող են լրջորեն սպառնալ Եվրոպայի անվտանգությանն ու կայունությանը:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավանունքների հարցերով պաշտպան Կոստանտին Դոլգովը, նշելով, որ Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները սպառնում են ոչ միայն Կիեւին, այլ նաեւ՝ ողջ Եվրոպային:
Նրա խոսքերով Բրյուսելն ու ԱՄՆ-ն պետք է հանդես գան օբյեկտիվ գնահատականով ու դատապարտեն արմատական Աջ սեկտորի գործողություններն, որը սպառնում է նոր հեղափոխություն իրականացնել Ուկրաինայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:
Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն