Քաղաքական Միջազգային 

ՌԴ-ի համար եվրասիական տարածքն աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ. ՌԴ նախագահ

Ռուսաստանի նախագահի անունից ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի մասնակից պատվիրակությունների պատվին տրված ճաշի ժամանակ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար եվրասիական տարածքն աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ, այլ տուն, որտեղ պետք է խաղաղություն տիրի:

«Այստեղ ներկայացված պետություններից շատերը գտնվում են եվրասիական տարածքում: Մեզ համար սա շախմատի տախտակ, աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ: Սա մեր տունն է, և մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի այս տանը խաղաղություն տիրի, որպեսզի այստեղ էքսցենտրիզմի և մյուսների հաշվին սեփական շահերն ապահովելու փորձերի տեղ չլինի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասել է Պուտինը:

Նույն շարքից