Հասարակություն Տնտեսություն 

ՌԴ ԿԲ-ի կողմից մինչ այժմ շրջանառվող խորհրադային ռուբլու արժեքը 45 դոլար է

Ոչ բոլորին է հայտնի, որ մինչեւ հիմա շրջանառվող խորհրդային ռուբլու արժեքը, ոսկու վերահաշվարկի համաձայն կազմում է մոտավորապես 45 դոլար: Չնայած 21-րդ դարի երկրորդ տասնամյակին՝ դեռեւս գոյություն ունի խորհրդային ռուբլու պաշտոնական կուրս: Ամենից հետաքրքիրն այն է, որ
ՌԴ ԿԲ-ի կողմից մինչ այժմ շրջանառվող խորհրադային ռուբլու արժեքը գնալով աճում է:

Այս մասին գրում է Politikus. ru կայքը:
Հայտնի է, որ Արեւմուտքը ռուբլին չէր համարում ազատ-շրջանառվող վայլուտա, քանի, որ խորհրդային օրենսդրությունը սահմանափակումներ էր կիրառել արտարժութային օպերացիաների նկատմամբ:

Ռուսաստանի ֆեդերացիան, որը հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը ստանձնեց նաեւ նրա պարտքերը: Ռուսաստանն արդեն վաղուց է վճարել պարտքերը, սակայն կան մի շարք երկրներ, որոնք դեռեւս պարտք են մնում նրան:

Ուստի ՌԴ Կենտրոնական բանկում մինչ այսօր գոյություն ունի ԽՍՀՄ Պետական բանկի կողմից ռուբլու արտարծույթների նկատմամբ հաստատված կուրս: Հենց այդ կուրսով էլ կարգավորվում են ԽՍՀՄ-ի օրոք կնքված վարկային ու առեւտրային համաձայնագրերը:
Աշխարհում գոյություն է ունեցել մեկ վայլուտա, որը թանկ է եղել խորհրդային ռուբլուց. Դա Քուվեյթյան դինարն էր, որ արժեր 1,78 ռուբլի: Նույնիսկ դոլարն ու ֆունտ-սթեռլինգը 1-2 անգամ էժան են եղել ռուբլուց:

Նույն շարքից