Միջազգային Քաղաքական 

ՌԴ կործանիչ ինքնաթիռն անցել է ամերիկյան ինքնաթիռից երեք մետր հեռավորության վրա Սև ծովի վրայով

Ռուսաստանի ՌՕՈՒ կործանիչ ինքնաթիռն անցել է ԱՄՆ հետախույզ ինքնաթիռից վտանգավոր հեռավորության վրա Սև ծովի վրայով, հայտնում է  CNN  հեռուստաալիքը` հղում անելով ամերիկյան կառավարության աղբյուրներին։

«Միջադեպը կատարվել է մայիսի 30–ին, ռուսական կործանիչը մոտեցել է մոտ մինչև 10 ֆուտ (մոտ 3 մետր) ԱՄՆ ՌՕՈՒ հետախույզ ինքնաթիռին միջազգային օդային տարածքում»,– ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ։ Աղբյուրները նշել են, որ ամերիկյան ինքնաթիռը չի կատարել շեղման մանյովր միջադեպի ժամանակ։

Զինվորականները դեռ չունեն տեղեկություն այն մասին, թե արդյո՞ք պաշտոնական դիվանագիտական բողոք կլինի միջադեպի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նույն շարքից