Հասարակություն 

ՌԴ ՆԳՆ սև ցուցակում նոր անուններ են ավելացել

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը երկրպագուների սև ցուցակում ավելացրել է 538 մարդու, այդ թվում՝ 11 կնոջ, ովքեր մոտ ապագայում չեն կարողանա մասնակցել մարզական խաղերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս ցուցակում ավելացված է 538 մարդ, որոնց արգելվում է հաճախել պաշտոնական մարզական միջոցառումների վայրեր»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ ագրեսիվ վարք դրսևորած երկրպագուների մեծ մասը չի կարողանա մասնակցել սպորտային միջոցառումներին մինչև 2020 թվականը, իսկ ոմանք՝ մինչև 2022 թվականը:

Հիշեցնենք, որ երկրպագուների սև ցուցակը Ռուսաստանում մշակվել է Կոնֆեդերացիաների գավաթի և աշխարհի գավաթի խաղարկության նախօրեին:

Նույն շարքից