Քաղաքական Միջազգային 

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն քննարկում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևը

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի նախապատրաստման հարցերը, որն աջակցելու է Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ ձեռքբերված համաձայնություններին:

Ձեռքբերված համաձայնություններով նախատեսվում է փետրվարի 27-ից Սիրիայի կառավարական և չափավոր ընդդիմադիր ուժերի միջև հաստատել հրադադարի ռեժիմ:

Նույն շարքից