Քաղաքական Միջազգային 

ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված է Վաշինգտոնի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ:

«Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանը հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, այնպիսի սուր խնդիրների դեպքում, ինչպես, օրինակ, Սիրիայի ճգնաժամն է»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել էր Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպումը։ Բանակցություններից հետո երկու կողմերը հայտարարել են, որ պատրաստ են կառուցողական աշխատանքի:

Նույն շարքից