Ռուսաստանի Պետդուման հունիսի 19-ին վավերացրել է Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ համագործակցության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր այս տարվա մարտին, Մոսկվայում: Մայիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած փաստաթղթին կողմ է քվեարկել 414 պատգամավոր, մեկը՝ ձեռնպահ:
Պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջեւ պաշտպանական եւ անվտանգության ընդհանուր տարածության կազմավորում, ռուս-հարավօսական սահմանի ազատ հատում, մաքսային մարմինների ինտեգրում, ներքին գործերի մարմինների միջեւ համագործակցություն, ռուսական քաղաքացիության ձեռքբերման գործընթացի պարզեցում եւ այլն: Այն կնքվել է 25 տարի ժամկետով՝ տասնամյա ժամանակահատվածով երկարացնելու հնարավորությամբ:
Փաստաթղթով Ռուսաստանը Հարավային Օսիայի սահմանների պահպանության պարտավորություն է ստանձնել: Այդ նպատակով, հարավօսական զինվորական եւ ուժային այլ կառույցներ կներառվեն Ռուսաստանի համապատասխան մարմինների կազմում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պայմանագրի իրականացման համար 2016 թվականին ծրագրվում է 1 մլրդ ռուբլի հատկացնել:
2008 թվականի օգոստոսին վրաց-հարավօսական հակամարտությունից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը: Զինված հակամարտությանը մասնակցում էին նաեւ ռուսաստանցի զին